Չինացի հեռուստալրագրողուհին ակամա դարձել է իր իսկ ուղիղ ռեպորտաժի հերոսուհին: Նա կանգնած է եղել ափին մոտ եւ պատմելիս է եղել մոտեցող արեւադարձային փոթորկի մասին եւ այնքան է տարված եղել իր տեքստով, որ չի արձագանքել մոտեցող ալիքի մասին հնչող աղաղակներին:
Ալիքը քիչ է մնացել նրան քշի դեպի ծովը: Աղջիկը բառացիորեն մի քանի մետր է հեռու եղել ալիքից:




























