Իտալական հրատարակչությունում լույս է տեսել Սոնի Ռաուլեի եւ Վազգեն Բերբերյանի համատեղ վեպը` «Ինչպես ավազը քամու ժամանակ» («Come Sabbia nel Vento»), հայտնում է իտալական «Agora» ամսագիրը: Գիրքը պատմում է հայ աղջկա` Լենա Պողոսյանի եւ իտալացի լրագրողուհի Ալիչեի հանդիպման մասին 1992-1994 թթ. ցուրտ եւ մութ Երեւանում:
Վազգենի խոսքով, Լենայի կերպարի համար հիմք է ծառայել նրա` Երեւանում բնակվող եղբոր երեխաների դայակի պատմությունը, որտեղ Լենայի նախատիպը, արդեն երիտասարդ կինը, եկել է 2001թ. Աթենքից: «Նա պատմել է ինձ իր կյանքի դժվարին շրջանի մասին` Խորհրդային Միության փլուզում, 1992-1994թթ. Երեւանի կյանքն առանց լույսի, գազի ու ջեռուցման` 20 աստիճան ցրտի պայմաններում»,- պատմել է Վազգենը:
Սոնի Ռուալեյի խոսքով` Ալիչեի կերպարը ձեւավորվել է նրա երեւակայությունում շատ վաղուց: Վեպի հեղինակներն ընթերցողների ուշադրությունը սեւեռում են ազգային պատկանելությունից դուրս գտնվող մարդկային ընկերության վրա:
«Դա պատմություն է մեծ հումանիզմի մասին, որի զգացմունքային կողմը բացվում է աստիճանաբար», - նշում են հեղինակները:



























