Լեհաստանը չի վախենում ԵՄ-ի միջոցները կորցնելուց։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ Լեհաստանը կարող է կորցնել իր զարգացման միջոցների մեծ մասը, եթե դատական ​​համակարգում բարեփոխումներ չկատարվեն, գրում է Reuters-ը։

ԵՀ ներկայացուցիչն ասել է, որ երկիրը կարող է կորցնել զարգացման համար  75 միլիարդ եվրոյի մեծ մասը՝ հաշվի առնելով, որ Վարշավան չի համապատասխանում «դատական ​​անկախության ժողովրդավարական չափանիշներին»: 

«Չեմ կարծում, որ ԵՄ ֆոնդերը՝ միախմբման հիմնադրամները, գյուղատնտեսական հիմնադրամները, ինովացիոն հիմնադրամները եւ այլն, վտանգված են»,-ասել է նա։  «Առաջին միջոցներն արդեն ստացվել են։  Միգուցե դրանք չնչին միջոցներ են, բայց առաջիկա ամիսներին առաջին կանխավճարները կտրվեն»,-հավելել է Մորավեցկին։