Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:





























