ԱՄՆ-ը կշարունակի «գործնական, ագրեսիվ» քայլեր ձեռնարկել, որպեսզի «դժվարացնի» Իրանի կողմից Ռուսաստանին դրոններ վաճառելը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը` հավելելով, որ Վաշինգտոնն ունի Մոսկվային ու Ռուսաստանին զսպելու մի շարք գործիքներ։

Ընդ որում, նա մանրամասներ չի հայտնել այդ քայլերի մասին, սակայն նշել է, որ Վաշինգտոնն արդեն կիրառել է պատժամիջոցներ եւ արտահանման վերահսկողություն՝ որպես պատասխան։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ խորացող դաշինքը մի երեւույթ է, որը աշխարհը պետք է դիտարկի որպես «խորը սպառնալիք»։