Սանկտ-Պետերբուրգի նախկին նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն ընդգրկվել է Դաշնային Խորհրդի կազմում, հայտնում է Պետերբուրգի աշխատակազմի կայքը:
Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրամանագրով` Մատվիենկոն նշանակվել է որպես քաղաքի ներկակացուցիչ գործադիր իշխանության կողմից: Հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 31-ին, այն ուժի մեջ է մտել նույն օրը, հայտնում է Lenta.ru-ն:
Պոլտավչենկոն ստորագրել է Մատվիենկոյին սենատոր նշանակելու հրամանագիրը, իր` Սանկտ-Պետրբուրգի նահանգապետ պաշտոնապես հաստատվելու օրը:
Վալենտինա Մատվիենկոն թողել է Պետերբուրգի նահանգապետի պաշտոնը, որը զբաղեցրել է 8 տար, Դաշնային Խորհրդի խոսնակի պաշտոնի համար:



























