Ռուսաստանի իշխանությունները քննարկում են «Ռոսնանո»-ի լուծարման հնարավորությունը. վերջնական որոշումը կկայացնի նախագահը, գրում է  «Ведомости»-ն՝ աղբյուրների վրա հղումով։   

Ըստ թերթի տվյալները՝ առաջարկն արվել է այն բանից հետո, երբ ընկերությունը կորցրել է սեփական պարտավորությունները ինքնուրույն սպասարկելու հնարավորությունը՝ հակառուսական պատժամիջոցների սահմանման ֆոնին։

Այս պայմաններում կառավարությունը կասկածի տակ է դրել բյուջեի հաշվին պետական ​​ընկերության կենսունակությանն աջակցելու նպատակահարմարությունը։  

Ռոսնանոյի ապագայի վերաբերյալ որոշումը չի կայացվել, դա կախված կլինի նախագահի կարծիքից, նշում է թերթը։