ԱՄՆ կառավարությունը քննարկում է Թայվանի հետ համատեղ զենք արտադրելու ծրագիրը, գրում է Reuters-ը՝  Nikkei թերթի վրա հղումով։

Վաշինգտոնը ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ի կողմից նախագծված զենքերի արտադրական կարողությունները եւ արագացնել դրանց փոխանցումը՝ որպես Չինաստանի դեմ «զսպման ուժեղացման» միջոցառումների մաս, նշում է թերթը։

Ըստ աղբյուրի՝ հնարավորությունները ներառում են ԱՄՆ-ին Թայվանում զենքի տեխնոլոգիա տրամադրելը կամ թայվանական մասերի օգտագործմամբ ԱՄՆ-ում զենքի արտադրությունը։