ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում ներառված են գյուղական տարածքներում աշխատանքի տեղավորման եւ պարենային անվտանգության վերաբերյալ հարցեր: Խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ-ն եւ ՄԱԿ-ի պարենային անվտանգության ապահովման գործակալությունը համատեղ առաջին անգամ կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել:
Ֆիլմում խնդրի մասին իրենց տեսակետներն են ներկայացնում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը, գծով ՄԱԿ ՊԱԱԳ-ի ծրագրերի ռազմավարական պլանավորման տնօրեն Ֆիլ Բլումերը, հայտնի տնտեսագետ Դեյվիս Դավը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, իտալացի պատգամավոր Ռիկարդո Միլորին:
Խնդրի առնչությամբ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է պատգամավոր Խաչիկ Հարությունյանի առաջարկած բանաձեւի նախագիծը: Նրանում բարձրացվում են խորհրդարանների կողմից գյուղական վայրերում աշխատանքի ապահովման եւ արտադրական ծավալների աճին միտված ֆինանսական նպատակային քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ:
«Հուսով եմ, որ սա օրինակ կդառնա հումանիտար ոլորտում խորհրդարանների արդյունավետ համագործակցության համար»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:




























