Իրանի իշխանությունները կալանավորել են 14 օտարերկրյա պետությունների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների՝ անկարգություններին մասնակցելու պատճառով, տեղեկացրել է Fars գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը ցույց է տվել, որ Ավստրիայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվել են երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ։ Նրանց մեջ ամենից շատն Աֆղանստանի քաղաքացիներն են, նշել է Fars-ը։
Գործակալությունը չի նշել, թե երբ են կատարվել կալանավորումները եւ քանի օտարերկրացի է պահվում կալանքի տակ Իրանում։
Սեպտեմբերի 30-ին իսլամական հանրապետության հետախուզության նախարարությունը տեղեկացրել էր Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ այլ երկրների ինը քաղաքացիների կալանավորման մասին։




























