Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացմանը։

Թուրքիայի նախագահի ինքնաթիռն ուղեւորվել է Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանից։

Էրդողանն առաջին օտարերկրյա պետության ղեկավարն է, որը կայցելի Զանգիլանի նոր օդանավակայան։