Facebook-ն անկախ հաքերներին 40 հազար դոլար է վճարել սոցիալական ցանցի նոր ծրագրի խոցելի կետերը վեր հանելու համար:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, դա յուրահատուկ շնորհակալություն էր սոցցանցի կողմից` իր մասնագետների աշխատանքը հեշտացնելու համար:
«Աշխարհում կիբերանվտանգության ոլորտում շատ տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր չեն ցանկանում աշխատել մեր սոցիալական ցանցի համար: Ոսւտի մենք որոշեցինք պարգեւատրել անհատներին լավ աշխատանքի համար, դրանով խրախուսելով այլոց, աշխատել մեզ համար»,- ասել է Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Ջո Սելիվանը, հաղորդում է «Վզգլյադը»:




























