Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ինձ տեսանյութեր է ուղարկել, որոնք ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես հայկական կողմի հանցագործությունների ապացույց։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ ստացել է այդ տեսանյութերը։ Նրա խոսքով, դրանք բոլորը վերաբերում են 2020 թվականին։

 «Իրավական գնահատական ​​տալու համար ես դրանք ուղարկել եմ  Գլխավոր դատախազություն։ Սպասում եմ արձագանքի»,- ընդգծեց Գրիգորյանը։