Բաքվի եւ Անկարայի միությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում «կայունության» համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնությունը լուրջ ուղերձ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ միասնությունը շատ կարեւոր եւ կայունության գործոն է»։
Միաժամանակ նա նշել է, որ «եթե ինչ-որ ուժեր ցանկանում են հակադրվել այս դաշինքին, պետք է ընդունեն երկու երկրների միասնության գործոնը»։





























