ԱՄՆ-ի զինվորականները պետք է պատրաստ լինեն պատասխանել Թայվան հնարավոր ներխուժմանը արդեն այս տարի, ասել է ԱՄՆ ռազմածովային գործողությունների հրամանատար, ծովակալ Մայքլ Գիլդեյը:
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Թայվանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան նախազգուշացրել է, որ կղզի ներխուժելու ցանկացած փորձ կտապալվի, եւ Չինաստանը կվերածի միջազգային վտարակի:
Վերլուծական կենտրոնի հետ քննարկման ժամանակ Գիլդեյին հարցրել են Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի վերջին ելույթի մասին, եւ արդյոք նա համաձայն է մեկ այլ ամերիկացի ծովակալի այն մեկնաբանությունների հետ, որ Պեկինը մինչեւ 2027 թվականը պատրաստ կլինի գրվել Թայվանը, հաղորդում է AFP-ն:
«Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ է ասում նախագահ Սին, այլ այն, թե ինչպես են չինացիներն իրենց պահում եւ ինչ են անում»,- ասել է Գիլդեյը: «Եվ այն, ինչ մենք տեսել ենք վերջին 20 տարիների ընթացքում, այն է, որ նրանք կատարել են իրենց տված յուրաքանչյուր խոստումը: Ուստի երբ ենք 2027-ի մասին, կարծում եմ, որ դա պետք է լինի 2022 թվականը, կամ գուցե 2023-ը»,- հավելել է նա։ «Ես չեմ կարող դա բացառել: Բոլորովին չեմ ուզում խուճապ առաջացնել, երբ ասում եմ սա: Պարզապես մենք չենք կարող հրաժարվել դրանից»:
Թայվանի հանդեպ հռետորաբանությունն ու գործողություններն ավելի նկատելի են դարձել Սիի՝ Չինաստանում իր սերնդի ամենահամառ առաջնորդի օրոք, եւ զինվորականները ուժեղացրել են սարքավորումների գնումները՝ ներխուժումն իրականացնելու համար:
Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել էր, որ Պեկինը «ուզում է գրավել» Թայվանը «շատ ավելի կարճ ժամկետում», քան նախկինում համարվում էր՝ հավելելով, որ Սի Ծինփինի օրոք առաջացել է «բոլորովին այլ Չինաստան»: Բլինքենը նաեւ զգուշացրել է, որ Թայվանի շուրջ ցանկացած պատերազմ «հսկայական» ազդեցություն կունենա համաշխարհային առեւտրի վրա:





























