Իրանի համար բացարձակ անընդունելի են տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, կարծիքներ եւ մտահոգություններ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք նույնպես քննարկել ենք»,-ասել է նա։