Պրահայի հանդիպումը միակը չէ, որն ուղղվված է խաղաղության և կայունության հաստատմանը։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա պարզաբանել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ, կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ խնդիրների հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, տարբեր վայրերում և տարբեր ձևաչափերով հանդիպումները շարունակական բնույթ են կրում։
«Մենք փորձում ենք լինել կառուցողական և փոխընդունելի լուծումներ գտնել։ Առաջընթացի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի էքսպանսիոնիստական, մաքսիմալիստական մոտեցումներն են և Հայաստանի հետ փոխընդունելի լուծումների հասնելու Ադրբեջանի ցանկությունը։ Հուսով եմ, որ այս խոչընդոտը կհաղթահարվի, և մենք ի վերջո կկարողանանք հասնել փոխընդունելի լուծումների։ Կարելի է նշել մեկ փաստ, որը կարող է կասկածի տակ դնել կողմերից մեկի անկեղծությունը։ Խոսքը վերաբերում է նրան, որ բանակցություններին զուգահեռ հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ կամ ուժ է կիրառվում, ագրեսիա է իրականացվում մեկ բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի դեմ։ Սա անկեղծ բանակցություններ վարելու լավագույն միջոցը չէ և խաղաղության ձգտման լավագույն օրինակը չէ»,- հավելել է նախարարը։




























