Apple ընկերությունը կրկին կորցրել է իր նոր գաջեթի պրոտոտիպը: Այս անգամ դա պատահել է iPhone 5-ի հետ: Աշխատակիցներից մեկն այն թողել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող մեքսիկական ռեստորանում:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին: Այդ ժամանակվանից Apple-ը փնտրում է այդ կարեւոր ապրանքը:
Ընկերության անվտանգության ծառայությանը հաջողվել է իմանալ գաջեթի գտնվելու վայրի մասին: Նրանք ցույց են տվել մի երիտասարդի տուն, ով ապրում է սրճարանից ոչ այնքան հեռու:
Աշխատակիցները խուզարկել են տունը, սակայն ոչինչ չեն գտել: Այդ ժամանակ Apple-ի աշխատակիցները նրան պարգեւատրում են առաջարկել` տղային պատասխանատվության չենթարկելու պայմանով, սակայն վերջինս ասել է, որ կորած սարքի մասին ոչինչ չգիտի:
Նշենք, որ մեկուկես տարի առաջ նման պատմություն պատահել էր նաեւ iPhoen 4G-ի հետ: Այն ժամանակ բարում մոռացված սարքը գտել էր մի ուսանող եւ այն վաճառել 5 հազար դոլարով:




























