Շվեդիան ակնկալում է, որ Հունգարիան եւ Թուրքիան մոտ ժամանակներս կողմ կքվեարկեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Այսմասին իր ֆին գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք Հունգարիայի զարգացումը դրականորեն ենք դիտարկում եւ կարծում ենք, որ այնտեղ, ինչպես եւ Թուրքիայում, վավերացման գործընթացը շուտով կավարտվի, երբ խորհրդարանը քվեարկի այդ հարցերի շուրջ: Ոչինչ չի վկայում այն ​​մասին, որ մենք դրական պատասխան չենք ստանա Բուդապեշտի խորհրդարանից», - ասել է Բիլստրոմը։

Նշենք, որ Հունգարիայի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին պետք է քվեարկի Շվեդիայի եւ Հունգարիայի՝  ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի համար։