Նոյեմբերի 10-ից Ճապոնիան եւ ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունները, որոնք կոչվում են «Սրածայր սուր», Ճապոնիայում անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Այս տարվա զորավարժություններին, որոնք կձգվեն մինչեւ նոյեմբերի 19-ը, կմասնակցեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի մոտ 36 հազար զինվորական, 30 նավ եւ 370 ինքնաթիռ։
«Ցույց տալով Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների ուժեղ կամքն ու համակարգումը, մենք ձգտում ենք նպաստել Ճապոնիայի պաշտպանությանն ու տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը», - լրագրողներին ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան։
Նախարարությունը նշել է, որ Կանադան երկու նավ կուղարկի, իսկ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան՝ մեկական ռազմանավ։
Դաշտային զորավարժությունները կանցկացվեն Ճապոնիայի հարավ-արեւմտյան կղզիներում, ներառյալ Տոկունոշիման, որն ավելի մոտ է Թայբեյին, քան Տոկիոյին:





























