Ռուսաստանի տարածքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, ով հայի անձնագրով ցանկանում էր հեռանալ Չինաստան:

Նման միջազգային  կազուսը, որ մասնագետները բացահայտել են երեք րոպեի ընթացքում, տեղի է ունեցել Նլագովեշենսկ-Հեյհե միջազգային անցակետում: Ամուրյան անցակետի աշխատակիցները ձերբակալել են կնոջը նրա անձնագիրը ստուգելու ժամանակ, հաղորդում է «Ամուր Ինֆո»-ն:

Վրաստանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի «պետական սահմանի անօրինական խախտման փորձ կատարելու» հոդվածով: