«Ռուսական երկաթուղիներ»-ը բանակցություններ է վարում Ադրբեջանի եւ Իրանի հետ՝ Ռաշտ-Աստարա երթուղու գործարկման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսական երկաթուղիների փոխտնօրեն Սերգեյ Պավլովը «Արտադրված է Ռուսաստանում - 2022» միջազգային արտահանման ֆորումի լիագումար նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այո, իսկապես, Ռաշտ-Աստարան այսօր լուրջ խոչընդոտ է երթուղին մեկ շղթայի մեջ միացնելու համար։ Իհարկե, մեզ պետք է այս գիծը։ Եվ հիմա, ինչպես Ալեքսեյ Լոգվինովիչը (Օվերչուկ, ՌԴ փոխվարչապետ) ասաց, մենք շատ ինտենսիվ բանակցություններ ենք վարում իրանական եւ ադրբեջանական կողմի հետ՝ այս երթուղին գործարկելու համար»,-ասել է նա։
Պավլովն ընդգծել է, որ ռուսական երկաթուղիները «ՌԺԴ Լոգիստիկա»-ի հետ արդեն օգտագործում են Ռաշտ-Աստարա երթուղին՝ որպես մուլտիմոդալ փոխադրումների մաս։




























