Հնդկաստանը միջուկային մարտալիցք կրելու ընդունակ Agni Prime հրթիռ է փորձարկել, գրում է Times of India-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ սա Agni Prime հրթիռի երրորդ անընդմեջ հաջող թռիչքային փորձարկումն է, որով հաստատվել է համակարգի ճշգրտությունն ու հուսալիությունը։




























