Բրիտանիան մոտ 60 հին տանկ կուղարկի Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի բազա՝ վարժանքների համար, գրում է Telegraph-ը։
«Բրիտանական զորքերը շուրջ 60 Challenger 2 տանկ կուղարկեն ՆԱՏՕ-ի բազա վարժանքների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ թերթի տվյալների՝ քննարկումներ են ընթանում բազայում զինամթերքի քանակն ավելացնելու մասին՝ նյութատեխնիկական ապահովման հեշտացման համար։





























