Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին Դոմինիկյան Հանրապետությունից Մեծ Բրիտանիա չվերթի ժամանակ նկատել են էկոնոմ դասի սրահում, գրում է Sky News-ը։

Լրատվամիջոցները հրապարակել են քաղաքական գործչի համապատասխան լուսանկարը։ Ջոնսոնը մեկնել էր Դոմինիկյան Հանրապետություն ընտանիքի հետ հանգստանալու։

Ինքնաթիռում եղել է հեռուստաալիքի թղթակիցը։ Նրա խոսքով՝ Ջոնսոնն ու իր ընտանիքը առաջիններից են եղել, ովքեր նստել են ինքնաթիռը եւ զբաղեցրել իրենց տեղերը էկոնոմ դասի սրահի վերջում։

Լրագրողի խոսքով՝ որոշ ուղեւորներ չէին կարողանում հավատալ, որ նախկին վարչապետն իրենց հետ նույն չվերթով է մեկնում։