Չարլզ III-ը կսկսի թագավորական ընտանիքի պատմության մեջ ամենաերկարատեւ համաշխարհային շրջագայությունը, գրում է The Mirror-ը։ Ճանապարհորդության համար հատկացված երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի թագավորը կնոջ հետ պատրաստվում է այցելել Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Բրիտանական Համագործակցության այլ երկրներ, այդ թվում՝ Կարիբյան ավազան։
Նշվում է, որ Չարլզ III-ը պատրաստվում է նաեւ մի քանի ուղեւորություններ կատարել արտասահման՝ առանց Կամիլայի։
«Թագավորը ցանկանում է գործի անցնել իր կառավարման այս վճռորոշ առաջին մի քանի ամիսներին եւ տարիներին: Իհարկե, նա ցանկանում է շարունակել իր հանգուցյալ մոր սկսած ավանդույթը, հանդիպել որքան հնարավոր է շատ մարդկանց, որպեսզի նրանք հավատան իրեն»,-ասել է աղբյուրը։





























