Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցների ընթացքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլիսին հայտնել է «կեղտոտ ռումբի» կիրառմամբ Ուկրաինայի հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարների բանակցությունները տեղի են ունեցել կիրակի օրը։
«Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը... Շոյգուն իր բրիտանացի գործընկերոջը մտահոգություն է հայտնել՝ «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի հնարավոր սադրանքների վերաբերյալ», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։





























