Աշխարհի ամենահայտնի եւ առեղծվածային հանցագործ Ջեք Մոլագարի կողմից իրականացված առաջին սպանությունից գրեթե կես դար անց թվում է,  թե նրա գաղտնիքը բացահայտվել է: Սակայն բրիտանացի պատմաբան Թրեւոր Մարիոթը ենթադրում է, որ Ջեք Մոլագարը (Jack the Ripper), ում միշտ բրիտանացի էին համարում, իրականում Կառլ Ֆայգենբաում անունով գերմանացի է:

Կառլ Ֆայգենբաումը  մարդասպան է, ում մահապատժի են ենթարկել 1984 թ. Նյու-Յորքի բանտերից մեկում` էլեկտրական աթոռի վրա: Պատմաբան Թրեւոր Մարիոթը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Ջեք Մոլագարը եւ Ֆայգենբաումը միեւնույն մարդն է:

Ջեք Մոլագարի իրականացրած բոլոր սպանությունները տեղի են ունեցել նավահանգստի մոտակայքում:

Հաշվի առնելով, որ Մոլագարը այդպես էլ չի ձերբակալվել, պատմաբանը ենթադրում է, որ մարդասպանը կարող է ճանապարհորդ լինել: Ուսումնասիրելով մինչեւ 21-րդ դարի վերջի լոնդոնյան նավային արխիվները` Մարիոթը հայտնաբերել է, որ այն գիշերները, երբ Մոլագարը սպանություններ է իրականացրել, մայրաքաղաքային նավահանգստում հանգրվանել է Reiher անունով գերմանական նավը: Նավի անձնակազմի անդամներից մեկը եղել է Կառլ Ֆայգենբաումը:

Երկար ամիսներ նյույորքյան բանտերի` Ֆայգենբաումի գործով բոլոր արխիվները ուսումնասիրելուց  հետո` պատմաբանին հաջողվել է վերականգնել մարդասպանի նկարը: Գիտնականը ենթադրում է, որ Ջեքը ոչ թե 5, այլ մեկ մարդ է սպանել, իսկ մնացած սպանությունները նրա վրա է «բարդել» բրիտանական ոստիկանությունը:

Նշենք, որ այս շաբաթ լրանում է 123 տարին այն օրից, ինչ Ջեք Մոլագարը կատարել է առաջին սպանությունը: Հիմնական վարկածի համաձայն, Ջեք Մոլագարը 1888 թ, աշնանը սառնասրտորեն  սպանել եւ անդամահատել է Լոնդոնի հինգ բնակչուհիների: Ոչ ոք չի իմացել հանցագործի իրական անունը եւ չի տեսել նրա դեմքը: