Իրանի դատական համակարգն այս երկուշաբթի հայտարարել է Արեւմտյան Ադրբեջան նահանգում 10 մարդու կալանավորման մասին լրտեսության եւ Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» գործակալության հետ կապ ունենալու մեղադրանքով, հայտնում է Mehr-ը։

Ձերբակալվածները, որոնց հիմնական գործողությունները եղել են Արեւմտյան Ադրբեջան նահանգում սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարող Իրանի անվտանգության աշխատակացիների հայտնաբերումը, կալանավորվել են», նշել են Թեհրանում պաշտոնական աղբյուրները՝ հավելելով, որ խմբի անդամները անմիջական կապի մեջ են եղել «Մոսադ»-ի մի քանի  սպաների հետ։

Իսրայելի հետախուզության գործակալները գործել են Արեւմտյան Ադրբեջան, Թեհրան եւ Հորմոզգան նահանգներում։

Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության հաղորդագրության մեջ ասվում է, որ քրեական գործ է հարուցվել 10 կալանավորվածների նկատմամբ, այն քննվում է Արեւմտյան Ադրբեջանի նահանգի վարչական կենտրոնի՝ Ուրմիայի դատարաններում։