Բաքվի քաղաքապետարանի դիմաց Ժողովրդական ճակատ կուսակցության հոկտեմբերի 24-ի ժամը 16.00-ին նախատեսված բողոքի ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության ակտիվիստներին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

Բերման են ենթարկվել ցույցի կազմակերպիչները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամները, ինչպես նաեւ ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչները։ Նշվել է, որ իշխանությունները չեն արտոնել ցույցի անցկացումը, որի ժամանակ ընդդիմությունը մտադիր էր պահանջել ապահովել հավաքների ազատությունը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, ազատ ընտրությունների անցկացումը, արմատական բարեփոխումները եւ ցամաքային սահմանների բացումը։