Ադրբեջանը մտադիր է Վրաստանի տարածքով միջազգային շուկաներին մատակարարել 157 ԳՎտ էլեկտրաէներգիա։ Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է Նովոստի Վրաստանը։

«Ադրբեջանը մտադիր է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ, եւ  մեր երթուղին անպայման կանցնի Վրաստանով»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է Ալիեւը։

«10 ԳՎտ-ը մեր վերականգնվող էներգիայի հզորությունն է, եւ մենք Կասպից ծովով 157 ԳՎտ արտահանելու հնարավորություն ունենք։ Սա միջազգային հաշվարկներով ու կանխատեսումներով հաստատված ցուցանիշ է։ Մենք հավատում ենք, որ կհայտնվի էլեկտրաէներգիայի արտահանման նոր թիրախային կոմնորոշիչ եւ, ինչպես մյուս ոլորտներում, մենք հավատում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կաշխատեն նաեւ այս ուղղությամբ, եւ , մեր համագործակցության, բարգավաճման ներուժը, էներգետիկ միջանցքների ներուժը կավելանա»,- ասել է Ալիեւը։