Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:





























