Կանանց իրավունքների կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպում է պար-ներկայացում:
Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ պար-ներկայացման ժամանակ «Միհր» թատրոնի ներկայացուցիչները պարային շարժումներով եւ ժեստերով կներկայացնեն հանրությանը, որ իրենք դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը եւ փիլիսոփայությունը:




























