Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ, Անկարան սկսել է կատարել աշխատանքի իր մասը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

«Նախ, մենք կդիտարկենք աշխատանքի մեր մասը։ Մենք սկսել ենք արդեն աշխատանքների մեր մասը։ Մեր նպատակն է դառնալ գազային եւ առեւտրային կենտրոն»,-ասել է նա։

Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Նրա խոսքով՝ նման որոշումը տնտեսապես իրագործելի է, եւ անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է։