Ադրբեջանը հավաստիացնում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին, բայց զուգահեռաբար կտրուկ ավելացնում է պաշտպանական բյուջեն:
Day.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է «2023 թվականի Ադրբեջանի հանրապետության պետական բյուջեի մասին» օրինագծում, որը հոկտեմբերի 24-ին ստացել է Միլի Մեջլիսը (խորհրդարան):
Նշվում է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդումը եւ ազգային անվտանգության ապահովումը մնում են պետական բյուջեի ծախսերի հիմնական առաջնահերթ ուղղությունները: 2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակների համար նախատեսված է 5,3 միլիարդ մանաթ, ինչը 17,1 տոկոսով ավելին է, քան 2021 թվականին։





























