ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Թուրքիայի հետ գազային հանգույց ստեղծելու մանրամասների մշակման մասին,  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գազամատակարարման հետ կապված հարցերը, իսկապես, գտնվում են ամենաբարձր եւ աշխատանքային մակարդակով շփումների օրակարգում։ Այդ շփումները շարունակվում են»,- ասել է Պեսկովը։ 

Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մանրամասները մշակվում են, նախագծի կարեւոր մասը կապված է գազի վաճառքի հետ, հավելել է Պեսկովը։