Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը խոստացել է շտկել Լիզ Թրասի  կառավարման «սխալները»՝ երկիրը նախապատրաստելով առաջիկա «դժվար որոշումներին», գրում է PA Media-ը։

Իր առաջին ելույթում Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան բախվել է «խորը տնտեսական ճգնաժամի»։

Նրա խոսքով՝ Լիզ Թրասը, որի 49-օրյա պաշտոնավարումը նրան դարձրեց երկրի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետը, «ճիշտ էր», երբ ցանկանում էր արագացնել տնտեսական աճը, սակայն որոշ սխալներ են թույլ տրվել։

«Բայց որոշ սխալներ թույլ են տրվել, ոչ թե չարամիտ նպատակով, այլ՝ հակառակը։  Բայց դրանք, այնուամենայնիվ, սխալներ են»,-հավելել է նա։

«Ես ընտրվել եմ կուսակցության ղեկավար եւ վարչապետ։ Աշխատանքն անմիջապես սկսվում է»,-հավելել է Սունակը։ 

42-ամյա Սունակը դարձել է Բրիտանիայի առաջին հինդուիստ վարչապետը, առաջին ասիացի եւ երկրի ամենաերիտասարդ կառավարության ղեկավարը վերջին 200 տարվա ընթացքում:

«Հիմա մեր երկիրը խորը տնտեսական ճգնաժամի միջով է անցնում»,-զգուշացրել է նա։

Սունակը խոստացել է «տնտեսական կայունությունն ու վստահությունը դնել այս կառավարության օրակարգի հիմքում»։