Նորվեգիայի ոստիկանությունը Տրոմսյո քաղաքում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով տղամարդու է ձերբակալել, հայտնում է NRK հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով սկանդինավյան երկրի անվտանգության PST ծառայությանը։

Տղամարդը, որը Տրոմսյոյի համալսարանում գիտաշխատող է եղել, ներկայացել է որպես Բրազիլիայի քաղաքացի, սակայն ոստիկանությունը կարծում է, որ նա իրականում ռուս է, հայտնում է NRK-ն: Այդ մարդը «վտանգ է ներկայացնում հիմնարար ազգային շահերի համար» եւ պետք է արտաքսվի Նորվեգիայից, ասել է PST-ի ղեկավարի տեղակալ Հեդվիգ Մոեն:

PST-ի տվյալներով՝ 2021 թվականից Նորվեգիայում է գտնվող տղամարդը փորձել է կեղծ անունով հիմնավորվել երկրում՝ գաղտնի աշխատելով ռուսական հետախուզության համար, հաղորդում է NRK-ն։