ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը «լուրջ սխալ» կգործի, եթե Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք տեղակայի։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ Կիեւը մտադիր է Ուկրաինայի տարածքում կեղտոտ ռումբ կիրառել։ Արեւմտյան երկրները հերքել են այդ պնդումը՝ ենթադրելով, որ Ռուսաստանն ուզում է դա որպես պատրվակ օգտագործել՝ Ուկրաինայում իրավիճակը սրելու համար:

«Այսօր ես շատ եմ խոսել այդ մասին»,- ասել է Բայդենը, երբ նրան հարցրել են Ռուսաստանի մտադրությունների մասին:

«Թույլ տվեք պարզապես ասել, որ Ռուսաստանը աներեւակայելի լուրջ սխալ կգործի, եթե մարտավարական միջուկային զենք կիրառի,- շարունակել է նա,- Ես դեռ չեմ երաշխավորում, որ սա կեղծ դրոշի ներքո գործողություն է։ Մենք չգիտենք։ Բայց դա լուրջ, լուրջ սխալ կլիներ»: