Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Դնեպրի հրթիռակոծման մասին։ ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ արկի բեկորներն ընկել են տեղի ավտոլցակայանի վրա, որը հրկիզվել է։

Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտինա Ռեզնիչենկոյի խոսքով՝ երկու մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել է։ «Այսպիսին են նախնական տվյալները քաղաքի վրա երեկոյան հարձակումից հետո։ Թշնամին հարվածել է Դնեպրի շրջաններից մեկին։ Հարվածից հրդեհ է բռնկվել ավտոլցակայանում։ Բոլոր մանրամասները պարզվում են»,- հավելել է նա։