«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի Drive սակագնային փաթեթում գերարագ ինտերնետի ծավալի ավելացման մասին: 2011թ-ի սեպտեմբերի 1-ից Drive հետվճարային սակագնային փաթեթի գործող եւ նոր բաժանորդներին կտրամադրվի ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps:

«Նոր ուսումնական տարվա սկզբին «ԱրմենՏելն» անակնկալ է մատուցում աշակերտներին եւ ուսանողներին` շարժական ինտերնետի մեր ծառայությունների բաժանորդներին: Շարժական ինտերնետից օգտվող մեր հաճախորդների մեծ մասը` երիտասարդներն են, եւ մենք ուրախ ենք հերթական անգամ խրախուսել միասնական օպերատորի բաժանորդներին` սահմանելով մեր ծառայությունների որակի նոր մակարդակ»,-  նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային Drive սակագնային փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: Drive սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար:

Նշենք, որ օգոստոսի սկզբին ԱրմենՏել ընկերությունը հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին, այն ընդգրկում է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներն, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գյուղական համայնքներ: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների: Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2,9 մլն. մարդ:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանց. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: