Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Դրանց թվում.
«Աշխարհագրական անվանումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ (սահմանադրական օրենք) եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում.
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Մթնոլորտային միջավայրի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանականները նաեւ վավերացրել են «Կրթության բարելավման նախագծի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ։
Արժե նշել, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններից մեկը երկար ընդմիջումից հետո վերադարձել է Ազգային ժողով եւ մասնակցել խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությանը։ Խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության մասին է, որի մեջ են մտնում նախկինում կառավարող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր պատգամավորները «դեմ» են քվեարկել բոլոր օրենսդրական նախաձեռնություններին։





























