ԱՄՆ-ը Ուկրաինային է հանձնել առաջին երկու NASAMS զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ)։ Երեքշաբթի այս մասին հավաստիացրել է NASAMS-ի արտադրող Raytheon Technologies ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյեսը CNBC հեռուստաընկերության հարցազրույցում։
«Մենք հենց նոր NASAMS երկու համալիր ենք ուղարկել»,- ասել է նա։ «Մենք այդ երկու համալիրը [ԱՄՆ] կառավարությանն ենք հանձնել մեկ-երկու շաբաթ առաջ։ Այսօր արդեն դրանք տեղակայվում են Ուկրաինայում»,- նշել է Raytheon Technologies-ի գլխավոր տնօրենը։





























