Ամերիկյան Ford Motor ավտոկոնցեռնը լքել է ՌԴ շուկան՝ վաճառելով իր մասնաբաժինը «Սոլլերս» համատեղ ձեռնարկությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ford Motor Company-ն ավարտել է իր դուրս գալը Ռուսաստանում նախկինում դադարեցված գործունեությունից՝ վաճառելով Sollers Ford համատեղ ձեռնարկության իր 49 տոկոս բաժնեմասը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունը նաեւ հստակեցնում է, որ Ford-ի բաժնետոմսերը համատեղ ձեռնարկությանը կփոխանցվեն անվանական արժեքով։ Ford-ը պահպանում է 5 տարվա ընթացքում բաժնետոմսերը հետ գնելու հնարավորությունը, եթե աշխարհում իրավիճակը փոխվի։
Sollers Auto-ն ռուսական ավտոմոբիլային ընկերություն է, որը համագործակցում է Ford-ի, Mazda-ի եւ Isuzu-ի հետ: Ընկերությանն են պատկանում արտադրական հարթակները, որտեղ թողարկվում են ռուսական ամենագնացներ եւ թեթեւ կոմերցիոն ՈՒԱԶ (Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարան) ավտոմեքենաներ, ինչպես նաեւ ԶՄԳ բենզինային շարժիչներ (Զավոլժսկի մոտորային գործարան): Ընկերության բաժնետոմսերը սակարկվում են Մոսկվայի բորսայում:




























