Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար բերման է ենթարկվել 25-ամյա Գոռ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբ է տեղադրված։ Ժամը 9-ի դրությամբ պարզվել էր, որ ահազանգը կեղծ է եղել:



























