Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության ղեկավարը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին:



























