Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 1-ին, ինչպեսեւ սպասվում էր, որոշում է ընդունել լիբիական 28 ձեռնարկությունների նկատմամբ էմբարգոն։

Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Եվրամիության դիվանագետներից մեկը, հաղորդում է Reuters-ը: Դիվանագետի խոսքով, նման մտադրությունները կարող են հնչեցվել հինգշաբթի` Ֆրանսիայում կայանալիք «Լիբիայի ընկերներ» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Մասնավորապես, էմբարգոն կհանվի 6 նավահանգիստներից, մի շարք նավթային ընկերությունների եւ բանկերի, եւ նվազագույնը մեկ նավահանգստի համար, թվով 28 ձեռարկություններից:

Երեկ` օգոստոսի 30-ին, ծովային բեռնափոխադրումներով զբաղվող աշխարհի խոշորագույն մանկական ընկերությունը` Maersk Line-ը, վերականգնել է Լիբիայում կատարվող մատակարարումները: Այս փուլում բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Բենղազիի նավահանգիստ: