ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսն այս ամսվա սկզբին այցելել է Ուկրաինա, որպեսզի հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ պաշտոնատար այլ անձանց հետ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Նա հաստատել է ԱՄՆ հավատարմությունն Ուկրաինային աջակցության ցուցաբերմանը ռուսական ագրեսիայի դեմ իր պայքարում, ներառյալ հետախուզական տվյալների մշտական փոխանակումը»,- ասել է աղբյուրը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել ուղեւորության մասին։