Ֆրանսիայի եւ Անգլիայի նախաձեռնությամբ Փարիզում կազմակերպվելիք Լիբիայի հարցով կոնֆերանսին մասնակցելու համար Փարիզում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Հանդիպման մանրամասների մասին թուրքական աղբյուրները ոչինչ չեն նշում, պարզապես ավելի վաղ խոսվում էր, թե հանդիպման ընթացքում քննարկվելու է ինչպես Լիբիայում, այնպես էլ տարածաշրջանում առկա զարգացումները։
Նշենք, որ մոտ 60 երկրների ներկայացուցիչներ Փարիզում կքննարկեն Լիբիայում ընթացող զարգացումները եւ ժամանակավոր անցումային ազգային խորհրդին օգնություն տրամադրելու հարցերը։ Կոնֆերանսի բացումն իրականացնելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։



























