Երեւանում սեպտեմբերի 19-ից 20-ը կայանալու է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը: Այդ մասին սեպտեմբերի 1-ին կառավարության նիստում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով, համաժողովին մասնակցելու է մոտ 300 մարդ: Հայաստանի սփյուռքի ու արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ նախարարն առաջարկել է համաժողովի մասնակիցներին ազատել մուտքի այցագրի ձեւակերպման ծախսերից: Կառավարությունը իր հավանությունն է տվել այդ առաջարկին: